geoline armenia
geoline armenia
geoline armenia
geoline armenia

«Գեոտարածքնախագիծ» ՍՊԸ իրականացնում է շինարարության բնագավառում ինժեներական հետազննություններ, այն է` ցանկացած նշանակության օբյեկտի (քաղաքացիական, արդյունաբերական, տրանսպորտային, հիդրոտեխնիկական, էներգետիկ, կապի) տարածքների և մայրուղիների մանրակրկիտ ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական, գեոտեխնիկական, երկրաֆիզիկական, տեղագրագեոդեզիական, հիդրոլոգիական ուսումնասիրություններ, տալիս նախագծման և շինարարության համար համապատասխան մասնագիտական հիմնավորում, կազմում անհրաժեշտ ինժեներաերկրաբանական եզրակացություն:

Կազմակերպությունն իր ինժեներաերկրաբանական եզրակացությունները հիմնավորում է նաև գրունտների և ստորգետնյա ջրերի համալիր լաբորատոր ուսումնասիրություններով :

Ընկերությունն ունի անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, այդ թվում շարժական հորատող հաստոցներ, երկրաֆիզիկական, տեղագրագեոդեզիական ժամանակակից սարքավորումներ, գեոտեխնիկական լաբորատորիա և այլն, ինչպես նաև հարուստ ֆոնդային նյութեր :

«Գեոտարածքնախագիծ» ՍՊԸ սկսած 2006 թվականից, իրականացրել է տարբեր նշանակության ավելի քան 86 օբյեկտների ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններ:

Կարդալ ավելին ...