«Գեոտարածքնախագիծ» ՍՊԸ իրականացնում է շինարարության բնագավառում ինժեներական հետազննություններ, այն է` ցանկացած նշանակության օբյեկտի (քաղաքացիական, արդյունաբերական, տրանսպորտային, հիդրոտեխնիկական, էներգետիկ, կապի) տարածքների և մայրուղիների մանրակրկիտ ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական, գեոտեխնիկական, երկրաֆիզիկական, տեղագրագեոդեզիական, հիդրոլոգիական ուսումնասիրություններ, տալիս նախագծման և շինարարության համար համապատասխան մասնագիտական հիմնավորում, կազմում անհրաժեշտ ինժեներաերկրաբանական եզրակացություն:

   Կազմակերպությունն իր ինժեներաերկրաբանական եզրակացությունները հիմնավորում է նաև գրունտների և ստորգետնյա ջրերի համալիր լաբորատոր ուսումնասիրություններով:

   Ընկերությունն ունի անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, այդ թվում շարժական հորատող հաստոցներ, երկրաֆիզիկական, տեղագրագեոդեզիական ժամանակակից սարքավորումներ, գեոտեխնիկական լաբորատորիա և այլն, ինչպես նաև հարուստ ֆոնդային նյութեր:
   «Գեոտարածքնախագիծ» ՍՊԸ սկսած 2006 թվականից, իրականացրել է տարբեր նշանակության ավելի քան 86 օբյեկտների ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններ:
   Ընկերությունն իրականացրել է հանրապետության համար մեծ նշանակություն ունեցող այնպիսի օբյեկտների տեղագրագեոդեզիական, ինժեներաերկրաբանական և    երկրաֆիզիկական    հետազոտություններ,     ինչպիսիք     են     Աղետի      գոտու   վերականգնման   նպատակով   Գյումրի քաղաքի   Անի   և   Մուշ-2 թաղամասերի  (Պատվիրատու` «Գլենդել  Հիլզ» ՓԲԸ),  ՀՀ   Սյունիքի   մարզի   Հալիձոր   և   Տաթև ուղղությամբ    վերգետնյա   ճոպանուղու կայարանների և հենասյուների տեղամասերի, Ծաղկաձոր հարակից տարածքում հյուրանոցային համալիրի տեղամասի, ՁորաՀԵԿի ջրամբարի տեղամասի (Պատվիրատու` «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ), Դիլիջան քաղաքում նախատեսվող Սբ. Գրիգոր Լուսավորիչ միջազգային ֆինանսական դպրոցի համալիրի շինարարության համար նախատեսվող տարածքի, Հալիձոր գյուղում հյուրանոցային համալիրի տեղամասի (Պատվիրատու` «Ամերիա Գրուպի» մեջ մտնող «Քեմպ Վինչուրս» ՓԲԸ և «Իսթեյթ մենեջմենթ ընդ ադմինիստրեյշն քոմփանի» ՓԲԸ), Երևանի Գլխավոր պողոտայի Սարյան և Եզնիկ Կողբացի փողոցների միջև ընկած հատվածի վերակառուցման (ստորգետնյա առևտրահասարակական համալիրի կառուցում) աշխատանքային փաստաթղթերի մշակման համար (Պատվիրատու` «Երևաննախագիծ» ՓԲԸ), Արարատի Ոսկու կոմբինատի և նրա պոչամբարի տարածքի (Պատվիրատու` «GPM-Gold» ՍՊԸ):

   Միայն 2011-12 թվականների ընթացքում իրականացվել է Դաստակերտի նախագծվող լեռնա-հարստացուցիչ կոմբինատի տարածքի տոպոգեոդեզիական, ինժեներաերկրաբանական, հիդրոլոգիական և երկրաֆիզիկական  հետազննություններ (Պատվիրատու` «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ), «Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ ռիսկի գնահատման և ռիսկի պլանավորման ծրագրի» համար գրունտի հետազոտման աշխատանքներ (Պատվիրատու` ճապոնական «OYO» Միջազգային կորպորացիա), Հրազդանի երկաթի հանքավայրի լրահետախուզման և վերագնահատման նպատակով նշված տարածքի հիդրոերկրաբանական և հիդրոլոգիական հետազննություններ և 3հատ 130մ խորությամբ հորատանցքի հորատման աշխատանքներ (Պատվիրատու` «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ), ՀՀ Սյունիքի մարզի Լիճքավազ-Թեյ հանքավայրի հիդրոլոգիական համալիր հետազոտություններ և ինժեներաերկրաբանական հանույթ (Պատվիրատու` «Սագամար» ՍՊԸ), Երևան քաղաքի Աէրացիայի հ.7 հանրակացարանային տիպի շենքի տարածքի և Երևանի Մոսկովյան և Իսահակյան փողոցների միջև ընկած Աբովյան փողոցի ստորգետնյա առևտրի Կենտրոնի վերակառուցման նպատակով նշված տարածքի (Պատվիրատու` «Երևաննախագիծ» ՓԲԸ), ՉԺՀ-ի նախատեսվող դեսպանատան տարածքի (Պատվիրատու` ՉԺՀ դեսպանատուն), Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի և Նոյ թաղամասի միջև ընկած տարածքում հյուրանոցային համալիրի տեղամասի (Պատվիրատու` «Ռամէօ-Օտել» ՓԲԸ), Երևան քաղաքի Ադոնցի փողոցի հարակից տարածքում նախատեսվող բնակելի շենքի տեղամասի (ՊատվիրատուՄիկմետալ» ՓԲԸ), ինժեներաերկրաբանական հետազոտություններԴիլիջան քաղաքում առանձնատնային ավանին հատկացված երկու տեղասերի ինժեներաերկրաբանական և երկրաֆիզիկական հետազոտություններ (Պատվիրատու` «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ), ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում Հայաստան-Իրան սահմանում նախատեսվող առևտրի սրահի համար հատկացված տեղամասի ինժեներաերկրաբանական հետազոտություններ (Պատվիրատու` «Դյութի Ֆրի Ալյանս» ՍՊԸ), Դիլիջան քաղաքի Գետափնյա 23 աջ և 7 հասցեներում կառուցվող քառահարկ բնակելի շենքերի նախագծերի մշակման համար համալիր ինժեներաերկրաբանական հետազոտություններ  (Պատվիրատու` «Ամերիա գրուպի» մեջ մտնող «Քեմպ Վինչուրս» ՓԲԸ),  Երևան քաղաքի Լենինգրադյան-Իսակովի նախագծվող քաղաքային մայրուղու կառուցման նպատակով ինժեներաերկրաբանական հետազոտություններ (Պատվիրատու` «Սահակյանշին» ՓԲԸ) և այլն:

  2009-2011թ.թ. մասնավորապես «Գեոտարածքնախագիծ» ՍՊԸ-ի մասնագետների կողմից լանջերի կայունության հաշվարկներ և սողանքային տեղամասերի ուսումնասիրություններ են կատարվել ՀՀ   Սյունիքի   մարզի   Հալիձոր   և   Տաթև ուղղությամբ    վերգետնյա   ճոպանուղու կայարանների և հենասյուների տեղամասերում, Դիլիջան քաղաքում առանձնատնային ավանին հատկացված երկու տեղասերում, ՁորաՀԷԿի ջրամբարի տեղամասում (Պատվիրատու` «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ), Դիլիջանում նախատեսվող Սբ. Գրիգոր Լուսավորիչ միջազգային ֆինանսական դպրոցի համալիրի շինարարության, Դիլիջան քաղաքի Գետափնյա 23 աջ և 7 հասցեներում կառուցվող քառահարկ բնակելի շենքերի, Դիլիջան քաղաքում առանձնատնային ավանին հատկացված երկու տեղասերի նախատեսված տարածքներում (Պատվիրատու` «Ամերիա գրուպի»-ի մեջ մտնող «Քեմպ Վինչուրս» ՓԲԸ), Դաստակերտի նախագծվող լեռնա-հարստացուցիչ կոմբինատի տարածքում (Պատվիրատու` «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ):

   «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ պատվերով 2013թ. հոկտեմբեր ամսին «Գեոտարածքնախագիծ» ՍՊԸ իրականացրել է «ՁորաՀԷԿ»-ի ջրամբարի տարածքի ինժեներաերկրաբանական հետազոտությունները և լանջի կայունության հաշվարկը` նրա հետագա շահագործման պիտանելիությունը որոշելու համար:

2013-2014 թթ. ընթացքում «Գեոտարածքնախագիծ»ՍՊԸ-ն իրականացրել է միջազգային ծրագրեր: Պայմանագրեր են կնքվել և մեծ մասշտաբի աշխատանքներ են ընթացել Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության (Պատվիրատու՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ԲԸ-ի Հայաստանյան մասնաճյուղ), Նորադուզ-Լիճք-Վայք-Որոտան-1 220կՎ էլեկտրահաղորդման գծի համար (Պատվիրատու՝ հնդկական «Կալպատարու Փաուեր Թրանսմիշն Լիմիթիդ» ընկերություն), կատարվել են ինժեներաերկրաբանական համալիր ուսումնասիրություններ:

    Հայաստանի Ազգային Մրցունակության Հիմնադրամի հանձնարարությամբ 2014թ.  «Գեոտարածք-նախագիծ»  ՍՊԸ-ն կատարել է ՀՀ Սյունիքի մարզում Տաթևի վանական համալիրի տարածքի ինժեներաերկրաբանական հետազոտություններ, ինչպես նաև ՀՀ Մշակույթի նախարարության պատվերով իրականացրել է ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Հովհաննավանքի տակ գտնվող քարանձավի և հարակից տարածքների ինժեներաերկրաբանական և երկրաֆիզիկական հետազոտական աշխատանքներ:

 «Գեոտարածքնախագիծ» ՍՊԸ-ի մասնագետներն ունեն աշխատանքային հարուստ փորձ նշված բնագավառներում:
        
 «Գեոտարածքնախագիծ» ՍՊԸ պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ` ակնկալելով փոխշահավետ և արդյունավետ համագործակցություն: